ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ռեգիոնում վերաֆորմատավորումը սկսվեց ՀՀ-ից և ուժային բալանսի փոփոխման սկիզբը դրեց

Ռեգիոնում վերաֆորմատավորումը սկսվեց ՀՀ-ից և ուժային բալանսի փոփոխման սկիզբը դրեց
07.06.2024 | 11:23

Հարավային Կովկասում երկու կետ կա, որ Եվրասիայում գեոպալիտիկա է պայմանավորում. դա պայքարն է Վրաստանի համար, և թե ով կվերահսկի Սյունիքը:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն, ինչ կատարվում է մեր ռեգիոնում, աննախադեպ է: ԽՍՀՄ-ի փլուզման առաջին կայծը սկսվեց ՀՀ-ից: Ռեգիոնում վերաֆորմատավորումը նույնպես սկսվեց ՀՀ-ից՝ 2018-ին, ՀՀ-ում իշխանությունը զիջելու սցենարային մեկնարկով, որ ռեգիոնում ուժային բալանսի փոփոխման շղթայական պրոցեսի սկիզբ դրեց:

Ստրատեգներն ու տակտիկները խաղում են, ու այն խաղը, որը կողքից տեսնում ես, հավանաբար ամենից գեղեցիկն է սոցիալ-քաղաքական պլանավորման գործընթացում: Իհարկե, դրա արդյունքում կարող են կոնկրետ պետություններ վերանալ կամ բաժանվել, բայց դե բազմաքայլ կոնֆիգուրացիաների պարտիաները շատ գեղեցիկ են հատկապես քաղաքական սոուսով:

ՀՀ-ն ինստիտուցիոնալ, քաղաքակրթական-քաղաքական ու հանրային կոլափսի դիսկրետ փուլում է, ու դա ամենուր է դրսևորվում, որը, ի դեպ, «հանձնման ռազմավարության» տարատեսակ է...

Հիմնական հարցը այլ է. սա նախատեսված էր Արևմուտքի համար, բայց կյանքը ցույց կտա, թե ով ընթացքում մեզ ուր կտանի:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 12688

Մեկնաբանություններ